Սեպտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Այն նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին։
Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և DJ Switch (Մեծ Բրիտանիա) համերգով։
Փառատոնի շրջանակներում նվագախումբը հանդես կգա հետաքրքիր ծրագրերով ու մենակատարներով։ Մասնավորապես, Հայաստան կժամանեն և ելույթ կունենան Զախար Բրոնը (ջութակ/Գերմանիա), Իրինա Վինոգրադովան (դաշնամուր/Ռուսաստան) և այլք։